Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատողները բողոքի ցույց են անցկացնում Էներգետիկայի նախարարության մոտ


«Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, Երևան, 27-ը հունվարի, 2015թ.

«Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, Երևան, 27-ը հունվարի, 2015թ.

18-24 ամիս աշխատավարձ չստացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով առավոտից նախագահականի, ապա՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ են։

Հիշեցնենք՝ անցած շաբաթ նաիրիտցիների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առաջարկեց պարտքը վճարել գործարանի գույքը վաճառելու հաշվին։ Նաիրիտցիների պնդմամբ, սակայն, եթե անգամ իշխանություններին հաջողվի համոզել բանկին՝ գործարանի գրավադրված ունեցվածքը հանել վաճառքի, միևնույն է, հնարավոր չի լինի մարել ամբողջ պարտքը։ Նրանք Երվանդ Զախարյանի այս առաջարկը հերթական խաբեություն որակեցին ու խոստացան ցույցերը շարունակել ամենօրյա ռեժիմով։

Այս պահին նրանք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ են, նրանց խոստացել են մի քանի րոպեից ընդունել ու լսել պահանջները։ Նաիրիտցիներն ասում են՝ բավարար պատասխան չլսելու դեպքում կմիանան Կառավարության շենքի մոտ հավաքված ՓՄՁ ներկայացուցիչների ցույցին։

Սիսակ Գաբրիելյան

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG