Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը շարունակվելու է մինչև հունվարի 30-ը: Նստաշրջանի օրակարգում Ուկրաինայում տիրող իրավիճակն է, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները և խոսքի ազատության պաշտպանությունը Եվրոպայում:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ շրջանառության մեջ դրված բանաձևի նախագծում անդրադարձ կա Ադրբեջանում մամուլի ազատության իրավիճակին՝ հատուկ նշելով կալանավորված Խադիջա Իսմայիլովայի գործը:

Բանաձևը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել Իսմայիլովային և մյուս ձերբակալված լրագրողներին
ԵԽԽՎ-ի այս նստաշրջանի ընթացքում նախատեսված է նաև ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը:

Հիշեցնենք, 2014-ի գարնանային նստաշրջանի ընթացքում ռուսական պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից՝ Ղրիմի բռնակցման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG