Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կանխարգելիչ գործողություններ է իրականացրել


Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների՝ «ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ», Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ հայկական կողմը կանխարգելիչ գործողություններ է իրականացրել:

«Զոհվածների հարազատները կարող են սեփական զինված ուժերի հրամանատարական կազմից պարզաբանում պահանջեն, թե սույն ամսի 23-26-ը ի՞նչ ճակատագիր են ունեցել, Գյոալի-Գեդաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում, ծառայող ավելի քան 15 զինծառայողները», - Ֆեյսբուքի իր էջում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ վերջին շրջանում Բաքուն հետևողականորեն հերքում էր դիվերսիայի փորձերի և դրանց կասեցման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կրած մեծաթիվ կորուստների մասին հայկական կողմի հաղորդումները: Հայկական կողմի հավաստմամբ՝ նման տեղեկատվության հրապարակումը կասեցվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից:

Այսօր սակայն ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդեցին Գեդաբեկի շրջանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի՝ հայկական կողմից գնդակոծության արդյունքում երեք ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին։ Ադրբեջանական աղբյուրները, սակայն, չեն հայտնում կոնկրետ օրը, թե երբ են տեղի ունեցել այս իրադարձությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG