Մատչելիության հղումներ

Անցած շաբաթավերջին Աթենքի հիվանդանոցներից մեկում մահացել է աշխարհահռչակ երգիչ Դեմիս Ռուսոսը: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, 68-ամյա Ռուսոսի մահվան մասին հիվանդանոցը հայտարարել է այսօր:

Երգիչը, ով մեծ ժողովրդականություն էր վայելում 1960-70-ական թվականներին և ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 60 միլիոն ձայնագրություն, մասնավոր հիվանդանոց էր տեղափոխվել որոշ ժամանակ առաջ՝ հիվանդության պատճառով, որը չի հրապարակվում:

Դեմիս Ռուսոսին մեծ ճանաչում են բերել Forever and Ever, Goodbye and Quand je t'aime և այլ երգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG