Մատչելիության հղումներ

logo-print

Զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվեցին


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ հավելելով, որ նույն զորամասի շարքային Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հիշեցնենք, երկու զինծառայողները զոհվեցին հունվարի 23-ին՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումներին դիմակայելու ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG