Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը


Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախատեսված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վաղը տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG