Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել


Եգիպտոս - Ցուցարարները տեղափոխում են բախումների ժամանակ վիրավորված երիտասարդին, Կահիրե, 25-ը հունվարի, 2015թ․

Եգիպտոս - Ցուցարարները տեղափոխում են բախումների ժամանակ վիրավորված երիտասարդին, Կահիրե, 25-ը հունվարի, 2015թ․

Եգիպտոսում հեղափոխության չորրորդ տարեդարձը նշելու ժամանակ իրավապահների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, որոնցից 9-ը քաղաքացիական անձինք են։

Երկրի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ իսլամիստ ցուցարարների հետ ընդհարման ժամանակ մի ոստիկան է գնդակահարվել։

Կահիրեի կենտրոնում ոստիկանությունը ցրել է Թահրիր հրապարակ մտնել ցանկացող հարյուրավոր ցուցարարների։

Հիշեցնենք՝ հենց Թահրիրում սկիզբ առած ցույցերի արդյունքում գահընկեց արվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG