Մատչելիության հղումներ

Քրգործ՝ դիվերսիոն խմբի կողմից հայ զինծառայողի սպանության ու սպանության փորձի դեպքի առթիվ


Հայաստանի քննչական կոմիտե
Հայաստանի քննչական կոմիտե

Քրեական գործ է հարուցվել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից հայ զինծառայողաների սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեն։

«Հունվարի 23-ին ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG