Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանի դատավարությունն այսօր անցավ բուռն մթնոլորտում


Վարդան Պետրոսյանի դատավարությունն այսօր անցավ զգացմունքային բուռն մթնոլորտում
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Վարդան Պետրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Նախորդ նիստի ժամանակ դատախազը 6.5 տարի էր պահանջել:

Իր պաշտպանական ելույթում Պետրոսյանը ասաց, որ այդ դժբախտությունից հետո առհասարակ չէր պատկերացնում է, թե ինչպես է ապրելու․ - «Փառք Աստծո, ես ընկա կալանավայր, ընկա իմ կալանակից եղբայրների ձեռքը: Նրանք ինձ սովորեցրին դժբախտությունը ապրել: Եթե փախար դժբախտությունից, դու փախնելու ես ինքդ քեզնից: Ես զարմանում եմ՝ էլ ի՞նչ կարելի էր անել․ գումա՞ր՝ տրվեց, բողոքո՞ւմ եք՝ բողոքեք, դատարանը գումա՞ր տա՝ էդ էլ ենք համաձայն, ուզում եք նստե՞նք՝ էդ էլ եմ նստում․․․ Էլ ի՞նչ եք ուզում․․․ Ես չեմ հասկանում»:

Պաշտպանական ճառերում դերասանի փաստաբանները շեշտում էին, թե 1 տարի 4 ամիս ընթացող դատավարությունը հենց սկզբից ցույց տվեց, որ նպատակը ոչ մահվան ելքով ավտովթարի պատճառներ պարզելն էր, այլ Վարդան Պետրոսյանին պատժելը:

Փաստաբան Սամվել Ջաղինյանը իր ելույթում նշեց, որ արդար վճիռ այս դատարանից չի ակնկալում, քանզի, ըստ նրա, այդ դատավճիռը կայացվեց այն պահին, երբ կալանքը ընտրվեց խափանման միջոց:

Ջաղինյանը պահանջեց նոր դատաքննություն և ավտոտեխնիկական քննություն․ - «Դատավարությունը իրենով ոչ մի հարցի պատասխան չի տվել»:

Լեփ-լեցուն դահլիճում վիճակը բավականին լարվեց Ֆրասիայից Վարդան Պետրոսյանին պաշտպանելու եկած Մարի Լոռ Դոզեի ելույթից հոտ, երբ վերջինս իր զարմանք ու զարհուրանքը հայտնեց Հայաստանի արդարադատության վերաբերյալ: «Ինչո՞ւ են Հայաստանում մահվան ելքով ճանապարհային որոշ պատահարների համար մարդիկ քրեական հետապնդման են ենթրակվում, իսկ որոշ դեպքերում՝ ոչ, ինչու է օրենքը ընտրովի կիրառվում», - հարցեր հնչեցրեց ֆրասնիացի փաստաբանը: - «Ես Վարդան Պետրոսյանին Ձեզ եմ հանձնում այն բոլոր ձախողումներով, որ ունեցել է Հայաստանի արդարադատությունը տարիներ շարունակ»:

Նրա այս խոսքերից հետո դահլիճում ներկաներըից շատերը ծափահարեցին, ինչն էլ տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի վրդովմունքի պատճառ դարձավ․ - «Դու ծափ տալու բա՞ն ես, արա, էրկու երեխուս գլուխը կերել ես․․․»:

Դատարանը Հակոբյանին դուրս հրավիրեց:


Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նույնպես դատաքննությունը իմաստազուրկ համարեց, քանի որ կարոևրագույն հարցերի պատասխանը այդպես էլ չբացահատվեց․ - «Եթե լիներ օգյեկտիվ քննություն, ե եթե օբյեկտիվ քննության արդյունքում պարզվեր, որ իրականում եղել է վթար, անզգույշ պատահար, Վարդան Պետրոսյանը ունի մեղքի բաժին, չունի մեղքի բաժին․․․ և այս ամբողջը ամփոփեինք, հավաստիացնում եմ ձեզ, երբևիցե չէր լինի ո՛չ այս լարումը, ո՛չ դատախազը նման պատժաչափ կուզեր, և խնդիրը վաղուց լուծված կլիներ․․․ Իսկ այսօր դատախազը միջնորդեց մի պատիժ մի գործողության համար, որը չի կատարել Վարդան Պետրոսյանը»:

Պաշտպանական ճառերին հետևեցին մեղադրական կողմի ռեպլիկները: Տուժողի իրավահաջորդի զգացմունքային ելույթը նոր կրքեր բորբոքեց, նորից վիրավորանքներ հնչեցին, ինչի պատճառով դատավորը ընդհատեց դատական նիստը:

Հաջորդ նիստը կկայան հունվարի 26-ին:

XS
SM
MD
LG