Մատչելիության հղումներ

PayPal-ը և Google-ը միացան Ղրիմի դեմ կիրառվող պատժամիջոցներին


Հաճախորդներին համացանցով վճարումներ կատարելու հնարավորություն ընձեռող ամերիկյան PayPal համակարգը հայտարարել է, որ դադարեցնում է սպասարկել Ղրիմի բնակիչներին: Ընկերությունն իր այդ քայլը բացատրել է պատժամիջոցների ռեժիմը պահպանելու անհրաժեշտությամբ և իր հաճախորդների «ներողամտությունը հայցել»:

Անցած տարեվերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ղրիմ ապրանքներ ու տեխնոլոգիաներ արտահանելու, ծառայություններ մատուցելու արգելք սահմանող հրամանագիր էր ստորագրել: Նախագահի խոսքով՝ «պատժամիջոցների նպատակը Ղրիմը բռնակցած Վլադիմիր Պուտինի ռազմավարական կոպիտ սխալն ի ցույց դնելն էր»: Ամերիկյան պատժամիջոցների հետ գրեթե միաժամանակ ուժի մեջ մտան նաև եվրոպականները:

Անմիջապես Ղրիմում աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարեցին Visa և MasterCard վճարային համակարգերը: Այնուհետև Apple-ը խզեց Ղրիմում գրանցված ծրագրավորողների հետ շփումները:

Ուրբաթ նաև հայտնի դարձավ, որ փակվել են Ղրիմում գրանցված Google AdSense-ի գովազդային հաշվեհամարները։ Դրանցից գումարների ստացումն անհնար էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG