Մատչելիության հղումներ

Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում, տեղեկացնում է ԲՀԿ-ի առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել տարեվերջին՝ երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար։ Սակայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ խորհրդաժողովը հետաձգվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG