Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Դիվերսիայի փորձերը կասեցվել են, հակառակորդը երեք զոհ ունի


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շրտել ելման դիրքեր: Հակառակորդին դիմագրավելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով ադրբեջանական կողմն ունի երեք զոհ:

Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետներից և տարբեր տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4 հազար կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների, վստահեցնում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG