Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ ՊՆ․ Հարձակում Բերդի դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կորուստներ կրելով ետ է շպրտվել, հայկական կողմը երկու զոհ ունի


Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակը ապակայունացնող գործողությունները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը», - գրում է Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին», - ասված է հաղորդագրությունում:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտում է, որ լարվածության ողջ պատասխանատվությունն ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG