Մատչելիության հղումներ

Սոթք - Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ժամը 10-ի դրությամբ դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, Հայաստանի մյուս ճանապարհները հիմնականում անցանելի են, կատարվում են մաքրման աշխատանքներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG