Մատչելիության հղումներ

Պորոշենկոն կոչ արեց Ռուսաստանին հեռացնել զորքերը Ուկրաինայից


Պետրո Պորոշենկոն Դավոսի ֆորումում ելույթի ժամանակ, 21-ը հունվարի, 2015թ․

Պետրո Պորոշենկոն Դավոսի ֆորումում ելույթի ժամանակ, 21-ը հունվարի, 2015թ․

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում Պետրո Պորոշենկոն մեղադրեց Մոսկվային Ուկրաինայի տարածք 9 հազար ռուս զինվոր և 500 զրահամեքենա ուղարկելու մեջ։ Ըստ փորձագետ Էնդի Հունդարի, Ռուսաստանի նախագահը զորքեր է ուղարկում Ուկրաինա իր երկրի ներքին տնտեսական խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով:

Մինչ օրս ուկրաինա - ռուսական կոնֆլիկտի զոհ է դարձել շուրջ 5 հազար մարդ։

Հունդարի կարծիքով Պուտինը շարունակում է արտաքին թշնամիներ փնտրել՝ իր երկրի ներսում գնալով սաստկացող խնդիրները քողարկելու համար, մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին․ ռուսական ռուբլին արժեզրկվում է մասամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում հայտնեց, որ արևմտյան պատժամիջոցները բերում են ցանկալի արդյունքների։ Մինչդեռ չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդում էր, որ ռուսական ուժերը չեն պատերազմում Ուկրաինայում և որ Ռուսաստանը մեկուսացման մեջ չէ՝ հավելելով, որ Պուտինը երբեք չի ընտրի ինքնամեկուսացման ուղին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG