Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովային տեղափոխել են մենախուց


Խադիջա Իսմայիլովա, ախրիվ
Խադիջա Իսմայիլովա, ախրիվ

Ալիև ընտանիքի մութ գործերը բացահայտած «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովային այժմ էլ մենախուց են տեղափոխել:

Այս մասին «Ազատության» ադրբեջանական ծառայությունը տեղեկացել է լրագրողի փաստաբան Յալչին Իմանովից:

Վերջինս պատմել է, որ Իսմայիլովային մենախուց տեղափոխելու պատճառը եղել է տեղական լրատվամիջոցներում հայտնված հոդվածը, որը նա հեղինակել է:

Բանտի աշխատակիցները լրագրողին հարցաքննել են, փորձել հասկանալ, թե ինչպես է հոդվածը հասել խմբագրատուն: Իսմայիլովան պատասխանել է՝ հեռազգացողության միջոցով («տելեպատիայի»):

Այս պատասխանից հետո լրագրողը հայտնվել է մենախցում, իսկ նրա բանտախուցը խուզարկվել է և առգրավվել են իրեն պատկանող գրառումները:

Իսմայիլովայի փաստաբանը նշել է, որ օրենքի համաձայն, մենախուց կարելի է տեղափոխել միայն կարգուկանոնը խախտելու դեպքում: Ինչ վերաբերում է մամուլում հոդված տարածելուն, ապա դա օրենքի խախտում չէ, քանի որ կալանավորներն ու դատապարտյալները ևս ազատ խոսքի իրավունք ունեն:

Փաստաբանը փոխանցել է նաև, որ լրագրողի ինքնազգացողությունը առաջվա պես լավ է:

«Խադիջան ասել է, որ պատժախուցն այնքան էլ վախենալու տեղ չէ: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում հասցրել է մեկ գիրք կարդալ, նաև պատմել է, որ ի տարբերություն խցի, պատժախցի պատուհանի առջև ծառ կար և ինք շնորհակալ է բանտի աշխատակիցներին՝ այդ բնապատկերով հիանալու հնարավորության համար», - լրագրող Իսմայիլովայի խոսքերն է մեջբերում նրա փաստաբանը՝ Յալչին Իմանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG