Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի UCLA համալսարանը դադարեցնում է ներդրումները Թուրքիայում


UCLA-ի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, արխիվ

UCLA-ի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, արխիվ

Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրեց Թուրքիայում Կալիֆորնիայի համալսարանի բոլոր ներդրումները (72.6 միլիոն դոլար) դադարեցնելու մասին բանաձևը, որը Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ նախաձեռնության «#DivestTurkey» արշավի մի մասն է: Այդ արշավի նպատակն է պատժել Թուրքիայի ժխտողոկան քաղաքականությունը:

Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի Հայ ուսանողական միությունը դեռևս անցյալ դեկտեմբերին հանդիպում էր կազմակերպել համալսարանի ուսանողների հետ ներկայացնելու բանաձևի մշակման աշխատանքները և դրանց կարևորությունը:

«Բանաձևի նպատակն է ճնշում բանեցնել մինչև այսօր պատմական այս իրողությունը ժխտող Թուրքիայի իշխանությունների վրա՝ ներդրումները կապելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ», - փոխանցում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը.

Նշենք, որ համալսարանի ուսանողական խորհուրդը 2012-ին վավերացրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դրա ժխտումը դատապարտող բանաձև, իսկ Հայ ուսանողական միությունը 2005-ին վավերացրել էր մի բանաձև, որով արգելվում է թուրքական արտադրության ապրանքների վաճառքը համալսարանի խանութներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG