Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայող Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվեց


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Զինծառայողը զոհվել է հունվարի լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի Քարվաճառի ուղղությունում հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցնելու ժամանակ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG