Մատչելիության հղումներ

Շախմատի Հայաստանի չեմպիոնները Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանն են


Կարեն Գրիգորյան

Կարեն Գրիգորյան

Տղամարդկանց պայքարում շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Կարեն Գրիգորյանը։

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտված Հայաստանի տղամարդկանց 75-րդ առաջնության 9-րդ տուրի արդյունքում Կարեն Գրիգորյանը ոչ ոքի խաղաց Ավետիք Գրիգորյանի հետ և հավաքեց 6 միավոր։ Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հիմնական մրցակիցներ էին համարվում Կարեն Գրիգորյանը և Արման Մելիքյանը։ Վերջին տուրում Մելիքյանը հանդիպում անցկացրեց Հովհաննես Գաբուզյանի հետ և զիջելով մրցակցին հավաքեց 5,5 միավոր։

Տուրի մյուս պարտիաները Դավիթ Շահինյան - Արման Փաշիկյան և Զավեն Ադրիասյան -Ռոբերտ Հովհաննիսյան, ավարտվեցին ոչ-ոքի։

Վերջինը հանդիպումն ավարտած Տիգրան Քոթանջյան - Սամվել Տեր-Սահակյան զույգի հաղթող դարձավ Տեր-Սահակյանը։

Սուսաննա Գաբոյան

Սուսաննա Գաբոյան

Կանաց պայքարում նոր չեմպիոնը 18-ամյա Սուսաննա Գաբոյանն է։

Կանաց շախմատի 70-րդ Հայաստանի առաջնությունում Գաբոյանը հանդիպում անցկացրեց աղյուսակի հետնապահ Սվետլանա Միրզաբեկյանի հետ, ում հանդեպ հաղթանակի արդյունքում երիտասարդ շախմատիստուհին հավաքեց 7 միավոր։

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG