Մատչելիության հղումներ

Քրգործ՝ սահմանագոտում զինծառայողին սպանելու և սպանության փորձ կատարելու հոդվածներով


Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Նահապետ Ասատրյանին սպանելու, Օնիկ Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Քննչական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ, ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ:

Հաջորդած մարտական գործողությունների հետևանքով մարտական հենակետում որպես դիտորդ ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձ կատարելու հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG