Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները


Ադրբեջան - Բողոքի ակցիան Նարդարանում, 21-ը հունվարի, 2015թ․

Ադրբեջան - Բողոքի ակցիան Նարդարանում, 21-ը հունվարի, 2015թ․

Ադրբեջանի Նարդարան ավանում այսօր անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման:

Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, իմամ Հուսեյնի անվան հրապարակում կայացած ակցիայի մասնակիցները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները:

Ըստ նույն աղբյուրի՝ ցուցարարների թիվը հասել է մի քանի հարյուրի: Նրանք դատապարտել են «խաչակրաց արշավանքը իսլամի դեմ», հակաարևմտյան կարգախոսներ են վանկարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG