Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Իրանը կընդլայնեն ռազմական համագործակցությունը


Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հոսեյն Դեհքանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը Թեհրանում, 21-ը հունվարի, 2015թ․
Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հոսեյն Դեհքանի և Սերգեյ Շոյգուի հանդիպումը Թեհրանում, 21-ը հունվարի, 2015թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Իրան այցի ժամանակ երկու երկրները ռազմական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։

Շոյգուն ասել է, որ ստորագրված փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն հակաահաբեկչական ոլորտում, ուսուցողական նպատակներով զինծառայողների փոխանակում և անհրաժեշտության դեպքում ռազմածովային նավատորմերի՝ միմյանց նավահանգիստներից ավելի հաճախ օգտվելու հնարավորություն։

Իրանին հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի վաճառքի հարցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները չեն հիշատակել։

Հիշեցնենք` 2007 թվականին Ռուսաստանը ստորագրել էր Իրանին C-300 համակարգեր վաճառելու մասին պայմանագիր, սակայն Միացյալ Նահանգների ու Իսրայելի առարկությունների պատճառով մատակարարումը չէր իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG