Մատչելիության հղումներ

Վարչապետ. Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովրդի պահանջն ի կատար ածվի


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

«Քաղաքական իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որպեսզի մեր ժողովրդի պահանջը, խնդրանքը ի կատար ածվի», - երեկ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ներկա էր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը։

«Դուք տեսնում եք դրական տեղաշարժեր, ինչ առումով՝ որ այսօր Հայաստանում է նաև նա [Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը], Ռուսաստանի նախագահի զանգը, ցավակցությունը, և հիմա քննություն է իրականացվում», - նշեց վարչապետը։

Աբրահամյանը շեշտեց, որ սա իրոք մեծ կորուստ և մեծ դժբախտություն է հայ ժողովրդի համար. - «Այդ ոճրագործությունն իրականացվել է Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ, դա մեր ժողովրդի համար իրոք մեծ կորուստ է՝ այն առումով, որ փորձվեց նաև այստեղ գնահատական տրվել, բայց մենք ուղղակի կցանկանայինք ասել, որ մենք ցավակցում ենք, սգում ենք Ավետիսյանների ընտանիքի կորուստը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG