Մատչելիության հղումներ

logo-print

HRW-ն դիմել է Մերկելին Ալիևի հետ նրա հանդիպմանն ընդառաջ


Անգելա Մերկել և Իլհամ Ալիև, արխիվ

Անգելա Մերկել և Իլհամ Ալիև, արխիվ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ խնդրանքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպման ժամանակ նրան կոչ անի ազատել բանտերում գտնվող լրագրողներին, իրավապաշտպան ակտիվիստներին և կառավարության քննադատներին։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնի խոսքով՝ Մերկելը պետք է Ալիևին հասկացնի, որ ուղիղ կապ կա Եվրոպայի հետ ավելի սերտ քաղաքական ու տնտեսական կապ հաստատելու և բանտերից լրագրողներին ու ակտիվիստներին ազատելու միջև։

Human Rights Watch-ի տվյալներով՝ 2014 թվականին Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել են կառավարության 34 քննադատների, ինչպես նաև ընդունել են խիստ օրենքներ ընդդեմ անկախ խմբերի ու հասարակական կազմակերպությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG