Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան․ Մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ


Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրիի ողբերգությանը, Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին՝ այս ողբերգական իրադարձության պայմաններում արդյո՞ք Հայաստանը կպահանջի ինչ-որ պարզաբանում Ռուսաստանից, և արդյո՞ք վերաբանակցելու է Ռուսաստանի հետ Հայաստանում գտնվող ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի բովանդակությունը, արտգործնախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասել է․- «Մենք լիահույս ենք, որ քննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մեղավորները կպատժվեն՝ օրենքին համապատասխան: Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում շատ բնական մարդկային վրդովմունք և զայրույթ էր առաջացրել: Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա մենք ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ և շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել և ամրապնդել»:

«Ազատության» մեկ այլ հարցի՝ արդյոք արտգործնախարարը կամ կամ որևէ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյա այցելելո՞ւ են Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով Գալիպոլիի ոգեկոչման իրադարձությանը մասնակցելու համար, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է․ - «Դուք գիտեք, որ Հայաստանի նախագահը հրավիրեց նախագահ Էրդողանին՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցին: Ես գրավոր հրավերը հանձնեցի նախագահ Էրդողանին, երբ գտնվում էի Անկարայում՝ անցյալ տարվա օգոստոսին: Մինչ օրս մենք չենք ստացել որևէ պատասխան: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հրավերին, նախագահ Սարգսյանը պատասխանեց դրա հրապարակման հաջորդ օրը: Պատասխանի տեքստը հրապարակված է: Դուք պետք է ծանոթանաք դրան՝ իմանալու համար մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորության մանրամասները:

Ես չեմ կարծում, որ ճիշտ է նման միջոցառում կազմակերպել Թուրքիայում ապրիլի 24-ին: Չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը դա կարող է ընկալել որպես ճիշտ քայլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG