Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին հերքում է դիվերսիայի մասին հաղորդումը


Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ

Հայ դիրքապահը մարտական հենակետում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը դիվերսիայի 8 փորձ իրականացնելու մասին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդումը: APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե Հայաստանի Զինված ուժերը այս կերպ փորձում են արդարացնել հայկական բանակի կրած ոչ մարտական կորուստները:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ երեկ և անցած գիշեր հետ է մղել հետախուզադիվերսիոն գործողությունների 8 փորձ, հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել, հայկական կողմից զոհվել է մի զինծառայող:

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն հետևողականորեն հերքում է ադրբեջանական զինուժի դիվերսիաների և մարտական գործողությունների ընթացքում կրած կորուստների մասին հայկական կողմի հաղորդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG