Մատչելիության հղումներ

2016-ից Գյումրիի ռուսական ռազմաբազան կհամալրվի պայմանագրային զինծառայողներով


Զորավարժություն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, արխիվ

Զորավարժություն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը 2016 թվականի գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի աղբյուրի՝ այդ որոշումը կայացվել էր դեռ անցած տարի և կապ չունի Գյումրիում իրականացված դաժան սպանության հետ, որի մեջ կասկածվում է ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։

2014 թվականից միայն պայմանագրային զինծառայողներով է համալրվում նաև Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազան։

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեցին Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։ Ավետիսյանների ընտանիքից կենդանի էր մնացել միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկը մահացավ յոթ օր անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG