Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը՝ Գյումրու դեպքերի մասին․ Կարևոր է հայության միասնությունը


Բակո Սահակյան, արխիվ

Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանն, այսօր անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին, նշել է, որ ցնցվել են կատարված ողբերգությամբ, և որ Ղարաբաղի ժողովուրդը ողջ հայության հետ միասին սգում է Ավետիսյանների մահը:

ԼՂ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, Սահակյանն ընդգծել է այս ծանր պահին հայության միասնության ու համախմբվածության անհրաժեշտությունը, ինչը ցանկացած փորձություն հաղթահարելու կարևոր գրավականներից է:

Բակո Սահակյանը այս հայտարարություններն արել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերյոժա Ավետիսյանի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG