Մատչելիության հղումներ

Անժամկետ հացադուլ նախագահականի մոտ


Աշոտ Առուշանյանի հարազատները նախագահականի մոտ, 11-ը նոյեմբերի, 2014թ.

Աշոտ Առուշանյանի հարազատները նախագահականի մոտ, 11-ը նոյեմբերի, 2014թ.

Տարիներ առաջ «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողության գործում որպես օժանդակող ներգրավված Աշոտ Առուշանյանի հարազատները պնդում են, որ իրենց 28-ամյա որդուն ներկայացված մեղադրանքը անհիմն է: 5.5 տարի անազատության դատապարտված Առուշանյանի ընտանիքի անդամներն ու հարազատներն այսօր 10 հոգով նախագահական նստավայրի դիմաց անժամկետ հացադուլ են սկսել: Նրանք պահանջում են, որպեսզի իրենց որդուն արդարացնեն:

Հիշեցնենք, որ HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ, ԵՊՀ և Ամերիկյան համալսարանների գերազանց շրջանավարտ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է այն բանում, թե նա փաստաթուղթ է տրամադրել գողության մեջ մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանին այն մասին, որ բանկի հաճախորդ հանդիսացող տուժողը խոշոր կանխիկ գումար ունի: Ենթադրվում է, որ այդ տեղեկատվության իրացման շնորհիվ էլ Կարաքեշիշյանը գողություն է կատարել: Գործն այս պահին գտնվում է Վերաքննիչ դատարանում:

Աշոտի հոր՝ Լավրենտ Առուշանյանի խոսքով՝ գործն ի սկզբանե սխալ հունով է ընթացել քննիչի պատճառով։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG