Մատչելիության հղումներ

Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի սպանդի օբյեկտիվ քննության առնչությամբ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրիի ողբերգական սպանությունը օբյեկտիվորեն և բազմակողմանիորեն կքննվի։

Նման դիրքորոշում, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բորդյուժան հայտնել է այսօր՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում։

Բորդյուժան ցավակցություն է հայտնել Գյումրիիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին և ողջ հայ ժողովրդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG