Մատչելիության հղումներ

Հայաստան ժամանեց Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը


Աղվան Հովսեփյան և Ալեքսանդր Բաստրիկին
Աղվան Հովսեփյան և Ալեքսանդր Բաստրիկին

Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Նա Հայաստանում է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով՝ քննարկելու Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության քննության հետ կապված հարցեր։

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահին դիմավորել են Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։
«Ազատության» տեղեկություններով՝ նրանք ուղևորվում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոց։

Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդել էր, որ այսօր Հովսեփյանն ու Բաստրիկինը հեռախոսազրույց են ունեցել: «Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը», - մասնավորապես ասված էր կոմիտեի հաղորդագրության մեջ։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG