Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ընդհատված պլանային դիտարկմանը։

Կարեն Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների այդպիսի կոպիտ խախտումը իրավիճակի սրմանն ուղղված պաշտոնական Բաքվի կողմից որդեգրած քաղաքականության հերթական դրսևորումն է։

Զրուցակիցները երկուստեք կարևորել են շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG