Մատչելիության հղումներ

Հայաստանում 12-ամսյա գնաճը 4.6 տոկոս է կազմել


Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014թ-ի դեկտեմբերին 2013 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր 4.6 տոկոս գնաճի պարագայում պարենային ապրանքների գները աճել են 6.2 տոկոսով:

«Այդ թվում բարձր գնաճ արձանագրվել է միրգ ապրանքային խմբում՝ 14.6 տոկոսով, կաթնամթերքը՝ 13.1 տոկոս, բանջարեղեն-կարտոֆիլ գները աճել են 7.9 տոկոսով, շաքարավազինը՝ 6.9 տոկոսով, սուրճ-թեյ՝ 6.5 տոկոս, հացամթերքի գները աճել են 5.9 տոկոսով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Գնաճի պատճառների թվում նշվում է ոչ միայն գյուղմթերքների սեզոնայնությունը, ինչն ամեն տարի որպես պաշտոնական փաստարկ բերում են ԱՎԾ մասնագետները, այլ նաև դրամի կտրուկ արժեզրկումը:

Ըստ Մարտիրոսյանի՝ 2015թ հունվարի 12-14-ի դիտարկումները ցույց են տվել, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին օրերի համեմատ տարեսկզբին 90 ապրանքների գծով որոշակի գնանկումներ կան՝ չմանրամասնելով, սակայն, արդյոք դա կապված է առևտրի ծավալների նվազման հետ:

Հարկ է նշել, որ 2014 թվականի պետբյուջեի համաձայն, գնաճը ծրագրված է 4% մակարդակում։ Այս ցուցանիշը նախատեսված է նաև 2015 թվականի պետբյուջեով։

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG