Մատչելիության հղումներ

Բազմամարդ ցույցեր Գրոզնիում ընդդեմ Մուհամեդի ծաղրանկարների հրապարակման


Ցույցեր Գրոզնիում, 19-ը հունվարի, 2015թ.

Ցույցեր Գրոզնիում, 19-ը հունվարի, 2015թ.

Այսօր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում անցկացվում են բազմամարդ ցույցեր՝ ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման։

BBC-ի փոխանցմամբ, ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ ցույցի մասնակիցների թիվը հնարավոր է հասնի միլիոնի։

Ակցիայի կազմակերպիչները՝ երկրի հոգևոր ղեկավարները, նշել են, որ քննադատում են ահաբեկչության ցանցակած դրսևորում։ Տեղի ունեցող ցույցերի կապակցությամբ, Գրոզնիում հայտարարաված է ոչ աշխատանքային օր։

Շաբաթ օրը նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցալ նաև Ինգուշեթիայում։ Մոտ 20 հազար մարդ դուրս էր եկել փողոց՝ դատապարտելու ֆրանսիական շաբաթաթերթի հրապարակած ծաղրանկարները և հայտարարելու, որ անթույլատրելի է լրատվամիջոցների կողմից նման ծաղրանկարների հրապարակումը։ Ակցիայի մասնակիցների խոսքով, ծաղրանկարները վիրավորում են հավատացյալների զգացմունքները։

Հունվարի 7-ին Փարիզում հարձակում տեղի ունեցավ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակած հանդեսի խմբագրության վրա, որի արդյունքում զոհվեց 12 մարդ։ Հարձակվողները խոսել են մաքուր ֆրանսերենով, խմբագրություն ներխուժել են «ալահ աքբար» բացականչելով, հեռանալիս էլ պնդել են, թե «մարգարեի վրեժը լուծվեց»:

Երգիծական շաբաթաթերը նաև 2012 թվականին էր տպագրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչն արժանացել էր մահմեդական համայնքի կտրուկ հակազդեցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG