Մատչելիության հղումներ

Սպանություն Երևանում․ ոստիկանությունը դեռ չի բռնել հանցագործին


Ոստիկանության օպերատիվ խումբը, հունվարի 19-ին կեսգիշերին մոտ ստացած ահազանգի հիման վրա մեկնելով դեպքի վայր, Երևանի Աբելյան փողոցի 3 շենքում դանակահարված երիտասարդի դի է հայտնաբերել:

«Օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, Գագիկ Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG