Մատչելիության հղումներ

Իսրայելական օդուժի հարվածներից «Հեզբոլա»-ի զինյալներ են սպանվել


Պայթյուն Սիրայում օդային հարձակումից հետո, արխիվ

Պայթյուն Սիրայում օդային հարձակումից հետո, արխիվ

«Հեզբոլա» շարժումը հայտարարել է, որ երեկ Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով մահացել է 2008-ին զոհված բարձրաստիճան ռազմական առաջնորդի որդին և Լիբանանի շիաների զինված խմբավորման 4 գրոհայինները:

«Հեզբոլա»-ն մեղադրում է Իսրայելին: Իր հերթին, իսրայելական Channel 10-ը, հղելով իսրայելցի պաշտոնյայի, հաստատել է, որ Իսրայելը հարված է հասցրել Սիրիայում: ԻսրայելականYnet լրատվական կայքը մեջբերել է զինվորականի, ով ասել է, թե իսրայելական հարձակման թիրախը «ահաբեկիչներին էին, ովքեր պատրաստվում էին հարձակվել Իսրայելի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG