Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանին լարվածությունը պահպանվում է


Հայ դիրքապահը սահմանային դիտակետում, արխիվ

Հայ դիրքապահը սահմանային դիտակետում, արխիվ

Ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընդհանուր լարվածություն կա, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անցած գիշեր մոտ 200 անգամ կրակել են, անցած օրերի ընթացքում կիրառել են նաև ականանետեր՝ 60 և 82 միլիմետրանոց, ինչը, ըստ էության, լարվածության աճի մի նոր մակարդակ է, այսինքն՝ հրետանիի զենքեր են կիրառվում, և էս ամեն ինչը անպատասխան չի կարող մնալ», - ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը երբեք անպատասխան չի թողնի հակառակորդի, այսպես ասած, ոտնձգությունները:

Պաշտպանության նախարարի խոսնակը նաև նշեց, որ Հայաստանի տարածքում լարվածությունը պահպանվում է հատկապես Տավուշի մարզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG