Մատչելիության հղումներ

Գերմանիայում արգելվել է հակամահմեդական հանրահավաքը սպանության սպառնալիքի պատճառով


Լուց Բախման

Լուց Բախման

Գերմանական ոստիկանությունը արգելել է հակամահմեդական «Փեգիդա» շարժման հանրահավաքը և այսօր Դրեզդենում նախատեսված հրապարակային մյուս հավաքները, նշելով, որ ահաբեկչության վտանգ կա: Դրեզդենի ոստիկանությունը հայտարարել է, որ երեկ դաշնային և տեղական իշխանություններից տեղեկատվություն է ստացել «Փեգիդա»-ի դեմ «կոնկրետ սպառնալիքի» մասին:

Ոստիկանությունը հայտարարել է, որ կոչեր են հնչել, որպեսզի «մարդասպաններ խառնվեն ցուցարարներին և սպանեն «Փեգիդա»-ի ցույցերը կազմակերպող խմբի անդամներից մեկին»:

«Բիլդ»-ի հաղորդմամբ, սպառնալիքն ուղղված է եղել «Փեգիդայի» առաջնորդ Լուց Բախմանի դեմ: Այս կազմակերպությունը Դրեզդենում ամեն շաբաթ հանրահավաքներ է կազմակերպում անցյալ հոկտեմբերից: Հունվարի 12-ին կայացած հանրահավաքին մոտ 25 հազար հոգի է մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG