Մատչելիության հղումներ

Դոնեցկում շարունակվել են կատաղի մարտերը օդանավակայանի շուրջ


Դոնեցկում ուկրաինական զորքերի ու ռուս անջատողականների միջև երեկ ողջ օրը շարունակվել են կատաղի մարտերը օդանավակայանի շուրջ։

Ուկրաինական զորքերի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, թե իրենց հաջողվել է լիովին մաքրել օդանավակայանի տարածքը:

Դոնեցկի ինքնահռչակ իշխանությունները, մինչդեռ հակառակն են պնդել՝ ասելով, թե տարածքը գտնվում է իրենց վերահսկողության տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG