Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրու ողբերգության գործով հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ


Անցած շաբաթ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության դեպքով հարուցված քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական և դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանության փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարևանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցները, որոնցից դեռևս դեպքի օրը վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ և ուղարկվել փորձաքննության», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG