Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրու քաղաքապետն առաջարկել է ուժեղացնել ռազմաբազայի կարգապահական ռեժիմը


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինի, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկինի և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի հետ:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 12-ի ողբերգության հետևանքով Գյումրիում ստեղծված իրավիճակը և լարվածության թուլացման ուղղված գործողությունները: Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:

Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կենսագործել Գյումրու քաղաքապետի առաջարկությունները և ավելի ուժեղացնել վերահսկողությունը:

Ըստ «Արմենպրես» գործակալության

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG