Մատչելիության հղումներ

Ֆիլիպիններում անձրևի տակ Հռոմի պապին լսել է երեք միլիոն մարդ


Այսօր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մոտ երեք միլիոն հավատացյալներ, անտեսելով հորդառատ անձրևը, ներկա են եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին, որը նվիրված էր Ֆիլիպիններում «Հեյիան» անվամբ 2013 թվականի մրրիկի զոհերի հիշատակին։

Դիմելով հավատացյալներին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը խոսել է Ասիայի երեխաներին սատարելու անհրաժեշտության մասին։

«Մենք պարտավոր ենք օգնել մատաղ սերնդին, թույլ չտալ, որ նրանք կորցնեն հույսը և դատապարտվեն կյանքը փողոցներում շարունակելու ճակատագրին»,- ասել է Ֆրացիսկոս պապը։

Ֆիլիպինների մոտ 100 միլիոն բնակիչներից 80 միլիոնը կաթոլիկ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG