Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին


Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև:

Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ազգին՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, և մեղավորները կկրեն օրենսդրությամբ նախատեսված պատիժը։

Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկները իրենց հայաստանցի գործընկերների հետ անհրաժեշտ օգնությունը կցուցաբերեն միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին:

Վլադիմիր Պուտինը նաև հավաստիացրել է Սերժ Սարգսյանին, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել, որպեսզի կազմակերպվի նրա հետագա բուժումը:

Բացի այդ, նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է Պուտինի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG