Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ֆուտզալի հավաքականը՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում


Շվեդիայում կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի F խմբում Հայաստանի թիմը գրավեց առաջին տեղը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Շոտլանդիայի ընտրանուն, իսկ Շվեդիայի հավաքականը 4:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելի թիմին:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցրեց առաջին տեղը խմբում, շվեդները 6 միավորով երկրորդ հորիզոնականում են, Իսրայելի ընտրանին 4 միավորով` երրորդը, իսկ շոտլանդացիներին չհաջողվեց միավոր վաստակել խմբային փուլում:

Որակավորման հիմնական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկվել է 6-րդ խմբում: Մարտի 17-22-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Թուրքիայի, Խորվաթիայի և Սլովակիայի թիմերը։

Եզրափակիչ փուլ դուրս կգան միայն որակավորման փուլի խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը:

Ա.Մ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG