Մատչելիության հղումներ

Կիևը հերքում է անջատականների՝ Դոնեցկի օդակայանն ամբողջությամբ գրավելու մասին լուրը


Դոնեցկի օդակայանի տարածքը, 15-ը հունվարի, 2015թ․
Դոնեցկի օդակայանի տարածքը, 15-ը հունվարի, 2015թ․

Ուկրաինայի իշխանությունը հերքում է ռուսական լրատվամիջոցների պնդումներն այն մասին, որ անջատականներն ամբողջությամբ գրավել են Դոնեցկի օդակայանը։

Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Անդրի Լիսենկոն ասել է, որ ուկրաինական ուժերը շարունակում են վերահսկել մեծ ռազմավարական նշանակություն ունեցող այդ հիմնարկը։ Նրա պնդմամբ, անջատականները ծանր կորուստներ են կրել օդակայանը գրավելու փորձերի ժամանակ։

Անցած գիշեր ռուսներն ասել էին, որ ուկրաինացիներին տրամադրել են մարդասիրական միջանցք, որով մոտ երկու տասնյակ զինծառայող հեռացել է Դոնեցկի օդակայանի տարածքից։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը գալիք շաբաթվա նիստում քննարկելու է Ուկրաինայի հարցը։

Անցյալ տարվա գարնանը սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 4700 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG