Մատչելիության հղումներ

Բանակցություններ Ժնևում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ քաղաքական կամք է անհրաժեշտ իր երկրի միջուկային ծրագրի խնդիրը կարգավորելու համար։

Երեկ Զարիֆը Ժնև է վերադարձել Փարիզից, որտեղ բանակցել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Բացի այդ, Զարիֆը զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, իսկ այսօր զրուցելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ։

Միջուկային հարցերի շուրջ Իրանի և վեց գերտերությունների բանակցությունները (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) կշարունակվեն վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG