Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ այսօր մոմավառություն տեղի կունենա՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների:
«Մեր համերաշխությունը հայտնենք մեր հարևաններին», - գրված է Ֆեյսբուքում ստեղծված միջոցառման էջում, որի կազմակերպիչները կոչ են անում այսօր տեղական ժամանակով ժամը 3-ին ծաղիկներ և մոմեր դնել Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ:
Էջում տասնյակ մարդիկ ցավակցություն են հայտնել հայերին՝ տեղի ունեցածի կապակցությամբ: