Մատչելիության հղումներ

Կապիտոլիումի վրա ահաբեկչություն պատրաստելու կասկածով երիտասարդ է ձերբակալվել


Քրիսթոֆեր Լի Քորնել
Քրիսթոֆեր Լի Քորնել

ԱՄՆ-ի Օհայո նահանգում ձերբակալվել է 20-ամյա Քրիսթոֆեր Լի Քորնել անունով մի երիտասարդ՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի` ամերիկյան Կոնգրեսի շենքի վրա ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով` Քորնելը ուսումնասիրել է ինքնաշեն ռումբերի կառուցվածքը, գնել է հրազեն և ռազմամթերք ու պատրաստվել է իր ծրագիրն իրականացնելու համար մեկնել Վաշինգտոն։ Բացի այդ, երիտասարդը սոցիալական ցանցում աջակցություն է հայտնել իսլամիստ գրոհայիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG