Մատչելիության հղումներ

Ֆրանսիան քաղաքացիություն կշնորհի հունվարի 9-ին 15 անձանց կյանքը փրկած մահմեդականին


Լասանա Բաթիլի

Լասանա Բաթիլի

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրի քաղաքացիություն է շնորհվելու այն մահմեդականին, որը Փարիզում հրեական սննդամթերքի խանութում 15 հաճախորդների ու աշխատակիցների կյանք է փրկել հունվարի 9-ին, երբ ահաբեկիչը խանութ էր ներխուժել ու սպանել չորս մարդու։

Ծնունդով Մալիից Լասանա Բաթիլին մարդկանց թաքցրել է խանութի նկուղում, որը որպես սառնարան է օգտագործվում: Բաթիլին Ֆրանսիայում է ապրում 2006 թվականից և քաղաքացիություն էր խնդրել անցած տարվա հուլիսին։

Նշենք նաև, որ երեկ Բելգիայի արևելքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ երկու իսլամիստ կասկածյալ է սպանվել, մեկը՝ ձերբակալվել։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Բրյուսել և Վերվիե քաղաքների մոտ 10 տներում, որոնցում ենթադրաբար թաքնվել են Սիրիայից վերադարձած իսլամիստ գրոհայինները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG