Մատչելիության հղումներ

Զորահավաք Ուկրաինայում, անջատականները գրավել են Դոնեցկի օդանավակայանը


Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հանդիպում է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, արխիվ

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հանդիպում է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի զինուժի 2015 թվականի զորահավաքի մասին օրինագիծը։ Ըստ փաստաթղթի՝ զորահավաքն անցկացվելու է երեք փուլով՝ առաջինը՝ հունվարի 20-ին, մյուսը՝ ապրիլին, և երրորդը՝ հունիսին։ Անցած շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարար Պոլտորակն ասել էր, որ պատրաստ է Զինված ուժերում այս տարի ներգրավել 104 հազար զինվորի։

Ուկրաինայի արևելքում կռվող ռուսամետ անջատականները հայտարարել են, որ ուկրաինական զինուժի հետ ծանր մարտական գործողություններից հետո գրավել են Դոնեցկի օդանավակայանը։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել են Ուկրաինայում բռնությունների աճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG